Քաղաքական

Փաշինյանը հանդիպել է Պատրուշևի և ՀԱՊԿ երկրների ԱԽ այլ քարտուղարների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ երկրների ԱԽ այլ քարտուղարների հետ։

Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդյունավետության բարձրացմման խնդիրը, հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն ընդգծվել է կազմակերպության շրջանակներում երկրների միջև փոխգործակցության կարևորությունը՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում կայունության ամրապնդման համար։

Հանդիպմանն ամփոփվել են նաև Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքները։