Քաղաքական

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիք

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիք

Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տեղեկացմամբ. «Քննարկվել են տարածաշրջանի տնտեսական և անվտանգության խնդիրները, ինչպես նաև հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրները։ Նշվեց Կապանի՝ ֆրանսիական քաղաքներից մեկի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկությունը։ Դեսպանն այդ հարցում հայտնեց աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

Դեսպան Լույոն նաև հնարավորություն է ունեցել ծանոթանալու Արավուս գյուղում իրականացվող Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրին և հանդիպելու սահմանամերձ այս գյուղի բնակիչներին»։