Համացանցում տարածվում է մի փաստաթուղթ, որը, ըստ դրա բովանդակության, ներկայացնում է հայկական կողմի առաջարկները՝ ուղղված Ադրբեջանին դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այն վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Փաստաթուղթը նախագիծ է, որը հայկական կողմն առաջարկում էր ստորագրել եռակողմ ձևաչափով։
Փաստաթղթում նշված է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցելու անհրաժեշտ ավտոճանապարհների իր հատվածները: Հայաստանն առաջարկել է, որ բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները շահագործվեն այն երկրի ինքնիշխանության հիման վրա, որի տարածքում դրանք գտնվում են։



