Քաղաքական

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է հայ-ադրբեջանական հաշտեցմանն օժանդակելու մասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ուղղված նախաձեռնությունները:

«Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մի շարք հանդիպումներն ու դրանց հաջորդող հայտարարությունները։ Ինչպես օրինակ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերող հայտարարությունները: Մենք պետք է հաշտեցման հասնենք: Բոլոր նախաձեռնություններն այս ուղղությամբ ողջունելի են և պետք է օժանդակություն ստանան», - նշել է Բուրիչը։ 

«Ուրախ եմ, որ առաջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ Վենետիկում մայիսի 16-18-ը՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Մասնակիցները համաձայնեցին շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ նախաձեռնությունների ուղղությամբ», - հավելել է Բուրիչը։