Քաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունը դատախազի թեկնածու չի առաջադրի

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու կարող են առաջադրել ԱԺ բոլոր խմբակցությունները։

Radar Armenia-ն փորձել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ճշտել՝ պատրաստվու՞մ են թեկնածու առաջադրել։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց, որ այս հարցում դեռ որոշում չունեն, թիմը քննարկման գործընթացի մեջ է։ 

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ագնեսա Խամոյանն ասաց՝ այս պահին այդ հարցը չի քննարկվել. «Հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ մեր թիվ 1 օրակարգը բոլորովին այլ է»։

Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեկնածու չեն առաջադրելու։

Անուշ Մկրտչյան