Քաղաքական

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Միհրան Խաչատրյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: