ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով. «Նման քննարկում կա, այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել»։
Հովհաննիսյանը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ ՔՊ-ական պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն, վերջնական որոշում դեռ չկա։
Միաժամանակ չի բացառվում ընդդիմադիրներին վարչական պաշտոններից հեռացնելու հավանականությունը. ըստ Հովհաննիսյանի, քննարկվում է նաև այդ հարցը։