Հրապարակվել է «Global Peace Index» 2022թ.-ի ռեյտինգը։ Խաղաղության համաշխարհային ինդեքսը կազմվում է 23 ցուցանիշերի վրա, որոնցից են անվտանգությունը, ռազմականացման մակարդակը, հակամարտություններում ներգրավվածությունը և այլն։ Խաղաղության համաշխարհային ռեյտինգը կազմվում է ավստրալական Տնտեսության և խաղաղության ինստիտուտի (IEP) կողմից։
Ըստ այդ ինդեքսի՝ 2022թ.-ի 10 ամենախաղաղասեր երկրներն են՝
• Իսլանդիան
• Նոր Զելանդիան
• Իռլանդիան
• Դանիան
• Ավստրիան
• Պորտուգալիան
• Սլովենիան
• Չեխիան
• Սինգապուրը
• Ճապոնիան։
Հայաստանն այս ցուցակում զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Վրաստանից։ Մեր հյուսիսային հարևանը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 128-րդ տեղում է, Թուրքիան՝ 145-րդ։ Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որը դասվում է ինդեքսի առաջին կեսից դուրս: 2021թ.-ի ինդեքսում Հայաստանը զբաղեցնում էր 94-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 89-րդ, Ադրբեջանը՝ 121-րդ։
Ցուցակը եզրափակում է Հարավային Սուդանը՝ զբաղեցնելով 159-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 160-րդ, Սիրիան՝ 161-րդ, Եմենը՝ 162-րդ, Աֆղանստանը՝ 163-րդ: Հինգ տարի անընդմեջ ամենաոչ խաղաղ երկիրը Աֆղանստանն է։
Ըստ Տնտեսության և խաղաղության ինստիտուտի՝ խաղաղությունը թուլացնում է իր դիրքերը և ունի վերջին 15 տարվա ամենացածր մակարդակը, ինչին նպաստում է հետկովիդային տնտեսական անորոշությունը և ուկրաինական հակամարտությունը։
Խաղաղության համաշխարհային ինդեքսի տարեկան զեկույցը ցույց է տալիս, որ խաղաղության միջին մակարդակը 2021թ. վատթարացել է 0,3%-ով: 90 երկիր բարելավվում է, իսկ 71-ը՝ վատթարանում, ընդ որում, երկրների խաղաղությունը ավելի արագ վատանում է, քան բարելավվում։
Անուշ Մկրտչյան