ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու իրենց որոշումը։
Նրա խոսքով. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրեցինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրանային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը և վրանների արդյունավետության հարցը; Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արյունավետ կազմակերպելն է և վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը՝ 30-40 աստիճան արևի տակ վատնել մեր ռեսուրսը»։
Սաղաթելյանը նաև հավելել է, թե պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով։