Աննա Վարդապետյանը, ում թեկնածությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, հայտարարել է. «Գլխավոր դատախազի պաշտոնի համար ստացել եմ առաջարկ, խնդրել եմ մեկ օր մտածելու համար և համաձայնել եմ: Այս պաշտոնի համար երբևէ կին թեկնածու չի առաջադրվել և դա լրացուցիչ խթան է հանդիսացել այս որոշմանս համար»:
Վարդապետյանը նշել է, թե ինքն ունի իրավաբանի որակավորում, իրավագիտության թեկնածու է։ Վարդապետյանը մանրամասնել է, որ վարչապետ Փաշինյանի կողմից իր առջև դրված խնդիրը եղել է այլընտրանքային կարծիք լսելը, եթե նույնիսկ դա իր համար հաճելի չէ. «Եվ վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքը ցույց է տալիս, որ այս առումով խնդիրներ չեն առաջացել: Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը լինելու է դատախազության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը»: