Քաղաքական

Փոխվարչապետը՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագներում դրամի փոխարժեքի ազդեցության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է դրամի փոխարժեքով պայմանավորված՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորությանը։ 

Ըստ Գրիգորյանի. «Սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և արժևորումը հայկական դրամի, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։ Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև։

Չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետը նշեց, թե հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով. «Էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»։