Քաղաքական

Խորհրդարանն ընդունել է երեկ և այսօր քննարկված օրինագծերը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հռիփսիմե Գրիգորյանի և Արփինե Դավոյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, ուստի նախագիծն անփոփոխ է մնացել:

Փոփոխությունների ընդունման արդյունքում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի 2015 թ. կատարված սահմանադրական փոփոխություններով ամրագրված կանոնակարգումներին: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի և Կառավարության եզրակացությունները դրական էին:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է երեկ և այսօր քննարկված օրինագծերը: