ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ընդդիմության գործողություններին։
Նրա խոսքով. ««Լաո»-ներին կոչով դիմել պետք չէ, որովհետև «Լաո»-ները միշտ արթուն են, և դա արձանագրեց 44-օրյա պատերազմը: Հայաստանին հանդուրժողականություն է պետք, և այդ հարթակը ԱԺ-ն է: Ինչո՞ւ են փախել ԱԺ-ից, ինչո՞ւ չեն վերադառնում»:
Քոչարյանը կարևորել է նոր ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը։ «Մեզ ընդդիմություն է պետք, քանի Սերժ Սարգսյանը ու Ռուբերտ Քոչարյանը կան՝ իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնել: Նրանք շատ են կարոտել իշխանություն ունենալուն, և հիմա այդ կարոտախտը չեն կարողանում բավարարել»: