Քաղաքական

Արթուր Վանեցյանը կվերադառնա՞ ԱԺ, թե՞ ոչ. «Հայրենիք» կուսակցությունից չեն մանրամասնում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե չի վերադառնալու խորհրդարան, որովհետև չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը։ Սակայն նրա ղեկավարած կուսակցությունից չեն մանրամասնում՝ եթե ընդդիմադիրները դադարեցնեն շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցները, Վանեցյանը կփոխի՞ իր որոշումը, թե՞ ոչ։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը նշեց՝ եթե այդ որոշումը փոփոխվի, լրատվականները այդ մասին կիմանան։

Հակոբյանը չցանկացավ գնահատականներ տալ ընդդիմության գործողություններին և հորդորեց սպասել. «Եկեք սպասենք, տեսնենք՝ այսօր ինչ է լինելու։ Մեկնաբանությունների շատ նյութ կլինի այսօրվանից հետո»։