Քաղաքական

Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները

Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։  

Նա նշել է, որ «Դիմադրություն» շարժման առաջնորդները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։ 

«Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։ Վրանային ավանը ամբողջությամբ կատարել է իր առաքելությունը։ Հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը՝ վաղվանից հավաքենք վրանները։ Մեր պայքարի հետագա արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ»,- ասել է Սաղաթելյանը։