Քաղաքական

Խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագիծը ստացավ 0 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն

ԱԺ նիստում չընդունվեց ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության» նախագիծը՝ ստանալով 0 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ ՔՊ-ն չի մասնակցի քվեարկությանը: Իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են խորհրդարանական նիստերի բոյկոտը։