Քաղաքական

Միջադեպ՝ Ֆրանսիայի հրապարակում. 3 հոգի բերման է ենթարկվել

Լուսադեմին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ուր մեկ ամսից ավելի է՝ ընդդիմադիրները բողոքի ցույցեր են կազմակերպել, միջադեպ է տեղի ունեցել։

Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ  է ընթացել մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը: Ֆրանսիայի հրապարակում գտնվող քաղաքացիների շրջանում ոչ ոք չի տուժել, սակայն մասամբ վնասվել է վրանը:

ՀՀ ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել և Մերսեդես մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել Կենտրոնական բաժին։ Նախապատրաստվում են նյութեր։