ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
««Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդևանյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին և դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:
Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»: