Քաղաքական

Արարատ Միրզոյանը կմեկնի Բուլղարիա. նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ

Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:

ՀՀ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ, այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: