ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս շաբաթ այցելելու է Իրան։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, գրում է իրանական Mehr գործակալությունը։
«Հայաստանի խորհրդարանի խոսնակն այս շաբաթ ևս կայցելի Իրան, մի շարք հանդիպումներ էլ հուլիսին կանցկացվեն»,- ասել է Խաթիբզադեն։ Նա նաև հայտնել է, որ Իրան են այցելելու նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Պակիստանի ԱԳ նախարարը, ինչպես նաև Թուրքմենստանի նախագահը։