«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք ու երթ չի անցկացնի։ Փոխարենը Ֆրանսիայի հրապարակում վաղն են հանրահավաք նախատեսել։
Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ընդդիմության գործողությունների՝ ցանկալի արդյունք գրանցելու մասին հարցին, նշել էր. «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»: