Քաղաքական

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ՀՀ քր. օր. ֊ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2֊րդ մասով և 164֊րդ հոդվածի 1֊ին մասով։
Վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»։