Քաղաքական

Քննարկվել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ

Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը և այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: