Քաղաքական

Դաշանկցության հերթական սադրանքը. անկարգություններ Լոս Անջելեսի հայ համայնքի և Զարեհ Սինանյանի հանդիպման ժամանակ

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մի խումբ հայեր «Զարեհ դավաճան», «Նիկոլ դավաճան», «Արցախը Հայաստան է». այսպիսի վանկարկումներով և պաստառներով են դիմավորել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Զարեհ Սինանյանի հանդիպումը նախատեսված է եղել տեղի հայերից մեկին պատկանող ռեստորանի դահլիճում: Զարեհ Սինանյանի՝ հանդիպման սրահ մտնելուն պես վանկարկումները սկսել են: Ռեստորանի տերը հավաքվածներին հորդորել է հավուր պատշաճի հյուրին ընդունել։ Սակայն կրքերը չեն հանդարտվել։ 

Թե ինչպես են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին դիմավորում Լոս Անջելեսում՝ տեսանյութ է հրապարակել «Լուսաբան» տելեգրամյան ալիքը: