Քաղաքական

Ընդդիմության ցույցից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ընդդիմության ցույցից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ընդդիմության այսօրվա բողոքի ակցիաներից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել։ Ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Այսօրվա բողոքի ցույցի մասնակից 2 ոստիկան և 2 ցուցարար էլ տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։ Իսկ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական