Քաղաքական

Լևոն Քոչարյանը՝ հոր պաշտոնավարման ընթացքում ոստիկանական բռնությունների մասին

Լևոն Քոչարյանը՝ հոր պաշտոնավարման ընթացքում ոստիկանական բռնությունների մասին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իշխանափոխության դեպքում ինքը որևէ պաշտոն չի զբաղեցնի։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է. «Ես որևէ պաշտոնի չի հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, ես չեմ պալանավորում, չեմ ուզում որևէ պաշտոնի անցնել»:

Քոչարյանն անդրադարձել է իր հոր պաշտոնավարման օրոք ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնություններին, ըստ էության չհերքելով այդ փաստերը. «Ես չեմ ընդունում քննադատությունների այդ մոտեցումը, այսինքն, եթե այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, այն բանի համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Չորս տարի առաջ այս իշխանություները եկել են իշխանության այն լոզունգներով, որ ինչ եղել է նախկինում, չի լինելու։ Այս խոսկացությունները մեր գլխավոր օրակարգից շեղող խոսկացություններ են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական