Քաղաքական

Լևոն Քոչարյանին ուժով բերման են ենթարկել

Լևոն Քոչարյանին ուժով բերման են ենթարկել

Քիչ առաջ ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Նրան բերման են ենթարկել ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտից այն բանից հետո, երբ բախումներ սկսվեցին ոստիկանների ու ցուցարարների միջև։

Հիշեցնենք՝ այսօր ընդդիմադիրները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, իսկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ցանկացել են հանդիպել նախարարների հետ։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել է խուլիգանության կասկածանքով հինգ բերման ենթարկվածի մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական