«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այսօր հավաքվել են Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։ Իսկ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ։
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են հանդիպել նախարարներին՝ հասկանալու արդյո՞ք նրանք կողմ են ընդդիմության տարածած հայտարարությանը։
Սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրանց մուտք գործել շենք։ Ընդդիմադիրները շարունակում են մնալ այդ շենքի մոտ։