ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սիրելի մարդիկ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ ոգևորող մեկնաբանությունների համար, որ թողել եք երեկ իմ կողմից տեղադրված տեսանյութի տակ, որում ցուցադրում եմ ԱԺ շենքում նոր տեղադրված վերելակ-ամբարձիչը:
Հաճելի է ևս մեկ անգամ գիտակցել, թե որքան շատ մարդկանց է հուզում մատչելի միջավայրի խնդիրը Հայաստանում: Հույս ունեմ, որ դուք կաջակցեք իմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը: Վստահ եմ, որ ուշադիր հետևում եք իմ գործունեությանը, բայց ավելորդ չեմ համարում շեշտել՝
փոփոխությունները տեղի չեն ունենա, եթե դրանք չառաջնորդեն հաշմանդամություն ունեցող մարդիկ,
ես ՀՀ ԱԺ-ում առաջին պատգամավորն եմ, որ սայլակ է օգտագործում, բայց հույս ունեմ, որ վաղը հաշմանդամություն ունեցող շատ անձանց կտեսնենք քաղաքականություն մշակողների թվում,
հաշմանդամություն ունեցող անձն իր ներկայությամբ է բարեփոխում միջավայրը, և ես նույնպես նպաստում եմ դրան ԱԺ-ում, ինչպես որ ժամանակին՝ Երևանի քաղաքապետարանում և կառավարությունում:
Շնորհակալություն»: