Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Խիստ գաղտնի նշումով այս փաստաթուղթը առաջին անգամ է հրապարակվում:
Անցել է գրեթե 30 տարի, շատ բան է կեղծվել, այդ թվում՝ հաստափոր գրքերում, բայց կա ավելի սարսափելին՝ 44-օրյա աղետը...
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի իմ առաջիկա սյունակում մանրամասնելու եմ այս փաստաթուղթը և պատմական կոնտեքստը:
Ես շարունակում եմ պնդել, որ պետք է հրապարակվեն ԲՈԼՈՐ խիստ գաղտնի փաստաթղթերը:
Ժամանակի ընթացքում, ինչպես նախկինում, ԱՆԻ կենտրոնը կշարունակի դրանք գաղտնազերծել, այդ թվում՝ Շուշիի ու Քարվաճառի մասով»: