«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա նույն օրվա համեմատ գրեթե 20%-ով պակաս է: Այսինքն անցած տարվա դեֆիցիտի ֆոնին էս տարի արդեն ևս 41 միլիոն խ.մ. լրացուցիչ պակասորդ ունենք:
Սևանա լճի մակարդակը 16 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից, որը մոտ 200 միլիոն խմ է:
Էս տեմպերով շարժվելու դեպքում, եթե հանկարծ սովորականից տեղումնառատ գարուն չունեցանք, հնարավոր է բավականին տխուր վիճակի առաջ կանգնենք, երբ ստիպված ենք լինելու ընտրել Սևանա լճի գոյության ու գյուղատնտեսության գոյության միջև:
Արդեն իսկ պետք է խիստ հսկողության տակ առնել ամեն մի մետր խորանարդի ճակատագիրը, աշխատանքային խումբը ձևավորել հիմա, ոչ թե հուլիսին, ու ամեն շաբաթ փոխվարչապետին զեկուցել իրադրությունը: Այո, հավանականություն կա, որ էդ աշխատանքը անիմաստ անցնի ու ջրի դեֆիցիտ չունենանք, բայց եթե հանկարծ գարունը բարենպաստ չեղավ, արդեն ոչ մի աշխատանք իմաստալից չի լինի»: