Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Իսկ Սահմանադրության ոտնահարումը պետության հանդեպ հարգա՞նք է, թե՞ ոչ

Վերլուծություն

10 Փետրվարի 2022, 21:43

ԱԺ-ն երեկ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հեղինակած՝ ՀՀ դրոշի մասին օրենքում փոփոխությունների հարցը։

Հեղինակը մեկնաբանել է, որ օրինագծի հիմնական նպատակը ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: Նաև նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել օրենքի պահանջների որոշակի խախտումների համար:

Որ քաղաքացիների, հատկապես երեխաների ու երիտասարդների մոտ պետք է պետականության հանդեպ հարգալից վերաբերմունքն ամրապնդել, փաստ է։ Սակայն համաձայնվեք՝ միայն դրոշը հանրայնացնելով հնարավոր չէ դա անել։ Պետականության հանդեպ հարգալից վերաբերմունք ձևավորելու համար նաև շատ ուրիշ քայլեր կան. առնվազն պետական սիմվոլները չարժեզրկելն ու չոտնահարելն է։

Ըստ այդմ, ի՞նչ եք կարծում, Սահմանադրությունը ոտնահարելը (այն էլ՝ պարբերաբար), ընտրություններ կեղծելը, ընտրակեղծիքների արդյունքում պետության ղեկին հայտնվածների հետ իշխանություն կիսելը պետականության հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորել է, թե ոչ։

Իսկ խաղաղ ցուցարարներին գնդակահարելը, նման որոշում կայացնող իշխանության հետ համագործակցելը, այդ որոշումների պատասխանատուին սատարելը, սեփական երկրի պատմությունը կեղծելը, հաղթանակի տարիներն արժեզրկելը պետականության հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորո՞ւմ է, թե ոչ։

Նախարարական պորտֆել զբաղեցնելն ու այդ պորտֆելը սեփական անձի հարստացմանը ծառայեցնելը պետականության վերաբերմունքի դրսևորո՞ւմ է, թե ոչ։

Իսկ ի՞նչ կասեք,  մանկատների շրջանավարտների բնակարանների գումարները մսխելը և՞ս պետականության հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորումներից է, թե ընդհակառակը։

Կամ խորհրդարանում ծեծկռտուքներ կազմակերպելը, միմյանց վրա շիշ ու տարբեր առարկաներ նետելն արդյո՞ք պետականության հանդեպ դրսևորում է։

Նման երևույթների պարբերաբար ականատես եղել ենք Հայաստանի պատմության մեջ։ Այնպես որ, իսկապես հետաքրքիր են այս հարցերի պատասխանները։

Ա.Գ.

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել