Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պետականակերտման և պետություն հիմնադրելու փոխարեն մենք փնտրեցինք հովանավորների: Թուրքիայի հետ խոսելու փոխարեն (այո, դժվար, շատ դժվար, երբեմն՝ անհնարին թվացող բան է) մենք արտաքին քաղաքականության հիմքում դրեցինք պահանջատիրությունը: Ադրբեջանի հետ մեր հարցերը լուծելու փոխարեն (սա էլ է անհնարին թվացող բան, բայց մենք պետություն էի՞նք, պետություն ե՞նք, թե՞…) հավատացինք մեծ Հայաստանի երազին ու պատրանքներին:
Այսօր ոչ թե պետք է վիրավորվել Գրիզլովի, Լուկաշենկոյի, Ալիևի և մյուս անկիրթ առաջնորդների խոսքերից, այլ հասկանալ, թե ինչու այսպես եղավ և ինչու է միշտ այսպես լինում: