Պեկինում մեկնարկեց ձմեռային Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը
Սպորտ
2 Փետրվարի 2022, 10:32
Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկեց 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը: Հանդիսավոր արարողությունը կայացավ ՉԺՀ-ի մայրաքաղաքի Օլիմպիական պարկում:
Փոխանցավազքն սկսվել Է տեղական ժամանակով 09:16-ին։ Այն կներառի վազքատարածության 12 հանգուցային հատվածներ օլիմպիական մրցումների անցկացման երեք կլաստերներում. Պեկինում և Չժանցզյակոուում առանձնացված են հնգական գոտիներ օլիմպիական կրակի փոխանցման համար, ևս երկուսը գտնվում են մայրաքաղաքի Յանցզինի շրջանում։
Ընդհանուր առմամբ փոխանցավազքին կմասնակցեն 14-86 տարեկան շուրջ 1200 ջահակիրներ:
դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Պատմության մեջ առաջին անգամ ջահի փոխանցման համար գործի կդրվեն ոչ միայն մարդիկ, այլև մեքենաներ. ամֆիբիա-ռոբոտները կրակը ջրի տակով կանցկացնեն Յունդին գետում, իսկ Շոուգանի արդյունաբերական պարկում (ձմեռային Օլիմպիական խաղերի պարկի մի մասը) գործի կդրվեն անվարորդ փոխադրամիջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ Telegram-ում