Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից

Միջազգային

28 Հունվարի 2022, 17:32

Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել: Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ: Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել