Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 23 ℃

Рус Eng

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանին

Միջազգային

10 Փետրվարի 2022, 14:16

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ Հայաստանը առանց նախապայմանների  Ադրբեջանին է փոխանցել 108 մարմին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարի խոսքով 2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը, առանց փոխադարձ պայմանների, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, Հայաստան է տեղափոխել ավելի քան 1700 հայ զինծառայողների մարմիններն ու աճյունները. «Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի համար առաջնահերթություն է, և մենք թույլ չենք տա, որ Հայաստանը, որն անմիջականորեն պատասխանատու է զանգվածային գերեզմանների հայտնաբերման համար, ևս 30 տարի լռի ավելի քան 3700 մարդու ճակատագրի մասին»։

Հետևեք մեզ Telegram-ում