Օրվա մամուլը՝ մեկ տողով
Մամուլ
15 Փետրվարի 2022, 10:15
Ստեփանակերտի օդանավակայանն առաջիկայում հնարավոր է վերագործակվի ռուսական կողմի հետ համագործակցությամբ։ «Ժողովուրդ»
Այսօր Արցախի խորհրդարանում քննարկվելու է Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը։ «Հրապարակ»
Դատավորներն ընդհանուր արտահերթ ժողով հրավիրելու հարցում սպասում են վճռաբեկ դատարանի նախագահի որոշմանը։ «Ժողովուրդ»
«Էրեբունի» ԲԿ-ում տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, քաղաքացին լուտանքներ է տեղացել նրա հասցեին: «Հրապարակ»