- Մարտին դաշնակցության կայանալիք ընդհանուր ժողովի ժամանակ հնարավոր է, բյուրոյի նախագահ ընտրվի ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, այդպիսով վերադառնալով մեծ քաղաքականություն։ («Ժողովուրդ»)
- «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների և ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում տեղի կունենա առերեսում: («Ժողովուրդ»)
- Արցախի ԱԺ 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որը նախատեսվում է ընդունել փետրվարին։ («Հրապարակ»)
- Երևան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: FlyOne Armenia-ն սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: («Ժողովուրդ»)
- Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում պետական գնումների գործընթացում, ինչը լարված մթնոլորտ է առաջացրել պետական գերատեսչություններում: («Փաստ»)
- Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարած մրցույթին 100-ից ավելի հայտ է ներկայացվել։ («Փաստ»)