Նոյեմբերի 5-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկությունը. ԱՄՆ-ն ընտրություն կկատարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և գործող փոխնախագահ Քամալա Հարրիսի միջև։
Ներկայումս տարբեր հարցումներ են անցկացվում, թե թեկնածուներից ում են նախընտրում ամերիկացիները։ Նկատի ունենալով փոփոխական նահանգների գերկարևորությունն ու վճռական նշանակությունն այս ընտրություններում՝ ոչ միայն համապետական հարցումներն են հետաքրքիր ու կարևոր, այլև առանձին այդ նահանգներում անցկացվածները։
Առայժմ հասանելի են տվյալներ Վիսքոնսին, Միչիգան և Փենսիլվանիա նահանգներից։ Հստակ պատկերը կլինի, երբ պարզ դառնան նաև մյուս փոփոխական նահանգների՝ Ջիորջիա, Արիզոնա, Մինիսոտա, Հյուսիսային Կառոլինա, Նևադա, Վիրջինա, տվյալները։
Ըստ New York Times-ի «Poll of Polls»-ի ներկայումս առաջատարը Դոնալդ Թրամփն է՝ համապետական մասշտաբով։
ԱՄՆ դեմոկրատներից առանձին ընտրապայքար տանող Ջոն Քենեդի Կրտեսերի մասնակցության պարագայում իրավիճակը փոխվում է՝ Թրամփն ու Հարրիսը հավասարվում են։
Փոփոխվող նահանգներից Վիսքոնսինում առաջատար չկա. Թրամփն ու Հարիսը հավասար են՝ միայնակ պայքարի պարագայում։
Քենեդու մասնակցությունը փոխում է Վիսքոնսինի պատկերը՝ առաջին տեղը բաշխելով փոխնախագահ Հարրիսին։
Միչիգանում կրկին Թրամփն ու Հարրիսը գնում են հավասար ձայներով։
Միչիգանում Քենեդու մասնակցությունը իջեցնում է Հարրիսի ու Թրամփի տոկոսները հավասար չափով։
Փենսիլվանիայում նախկին նախագահը լուրջ առաջատար է՝ 2 տոկոսով։
Քենեդու մասնակցությունը Փենսիլվանիայում իջեցնում է թեկնածուների ձայները՝ հավասարեցնելով նրանց։
Հարրիս-Թրամփ դիմակայությունն էականորեն տարբերվում է Բայդեն-Թրամփ մրցակցությունից։ Մինչ գործող նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարը լքելը, Թրամփը հստակ առաջատար էր։ Իսկ այժմ իրավիճակը զգալիորեն տարբեր է։