Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022

USD395.56

EUR407.47

RUB5.98

Երևան 2 ℃

Рус Eng

Սկզբում ազգ-բանակ էր կառուցում, իշխանությունից զրկվելուց հետո՝ ԱՄՆ-ում տուն գնում

Վերլուծություն

29 Հոկտեմբերի, 20:30

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չհերքեց, որ առանձնատուն է ձեռք բերել ԱՄՆ-ում։ Ավելին, նա գործարքից մանրամասներ է հայտնել՝ պարզաբանելով, որ վաճառել են Երևանում իրենց ունեցած բնակարանն ու այնտեղ տուն ձեռք բերել։

Ցանկացած մարդու իրավունքն է որոշել, թե ինչպես վարվի սեփական բնակարանի հետ ու որտեղ բնակվի։ Բայց Վիգեն Սարգսյանի դեպքում մի փոքր այլ է։ Գործ ունենք ոչ թե հասարակ քաղաքացու, այլ՝ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որը գլխավորել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։ Ավելին, Վիգեն Սարգսյանը եղել է «ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարական հայրերից մեկը և ամեն ինչ արել է այդ հայեցակարգի ներդրման ու տարածման համար, ի դեպ, իր հերթին մերժելով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու ողջամիտ տարբերակները։

Բայց, պարզվում է, «ազգ-բանակ» հայեցակարգի ջատագովն ինքը պատրաստ չէր դառնալ այդ բանակի մի մասը ու անգամ ապրել հայրենիքում, որովհետև Հայաստանը Վիգեն Սարգսյանի համար եղել է ընդամենը աշխատավայր։ Այստեղ կարելի էր բնակվել, քանի դեռ բարձր պաշտոն էր զբաղեցնում՝ բարձր աշխատավարձով ու արտոնություններով, քանի դեռ Հայաստանն անվտանգ էր։ Բայց նախարարի պաշտոնը թողնելուց, նաև՝ 2018թ. արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի ձախողումից հետո Վիգեն Սարգսյանն արագ հեռացավ Հայաստանից, իսկ հիմա նաև իր բնակարանն է վաճառում ու այդպես Հայաստանի հետ կտրում թելը։

Բայց պաշտպանության նախարարներից Վիգեն Սարգսյանը միակը չէ. հիշո՞ւմ եք Միքայել Հարությունյանին, որը հետախուզվում էր 2008-ի մարտի 1-ի գործով։ Եվ ի՞նչ պարզվեց. ՀՀ պաշտպանության ռուսախոս նախարարը ոչ միայն բնակվում է Ռուսաստանում, այլև ՌԴ քաղաքացի է՝ անհիշելի ժամանակներից։ Չի բացառվում, նա ՌԴ քաղաքացի է եղել դեռ պաշտոնավարման տարիներին։

Սա ևս մեկ փաստ, թե ինչպես են նախկինները սիրել այս երկիրը։ Ազգ-բանակը քարոզել միայն այն դեպքում, երբ իրենք իշխանության են, վայելում են արտոնությունները, ու ազգին ուղարկում բանակ։ Իսկ երբ սովորական քաղաքացու կարգավիճակում են հայտնվում, շուտափույթ փախչում են «ավելի լավ ու բարեկեցիկ» հայրենիք՝ մոռանալով իրենց ազգի ու բանակի մասին։ Այս մտածողությամբ են կառավարել, այս մտածողությամբ են ունեցածքի տեր դարձել՝ երկիր հասցնելով աղետի ու ճիշտ պահին ծլկելով։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան