Հասարակություն

«Օմիկրոնը» տարածված է երեխաների շրջանում

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ «Օմիկրոնը» շատ է տարածված երեխաների շրջանում, հիվանդանում են մինչև 18 տարեկան երեխաները։

Նրա խոսքով՝ մանկական բժշկական կենտրոններն աշխատում են լարված ռեժիմով, իսկ  մանկական բաժանմունքները ամբողջությամբ ծանրաբեռնված են. «Օմիկրոնով մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում: Մանկական բժշկական կենտրոնները լարված ռեժիմով աշխատում են պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են»։

Ավանեսյանը նաև հավելել է, որ հիվանդացության միջին տարիք 47 տարեկանն է։

Ըստ նրա, այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «Օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ: 

Նախարարը խորհուրդ է տվել. «Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»։