Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Օդապարիկի թռիչքը Արագածի գագաթներից վեր

Ժամանց

17 Հունվարի 2022, 16:15

«Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել է բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրիից-Երևան  հատվածը Արագած լեռան գագաթների վրայով:

Ըստ «Արմենպրեսի»՝ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշել է, որ թռիչքը փորձնական էր, և իրականացրել են օդապարիկով համաշխարհային ռեկորդ սահմանելուն ընդառաջ:

Նաիրի Բարսեղյանի խոսքով՝ թռիչքի մեկնարկը սկսել են Գյումրիի Վարդանանց հրապարակից, հասել են Արագածի գագաթներին՝  մինչև 6100 մ բարձրության վրա, անցնելով այն՝ վայրէջք են կատարել Եղվարդում: Այն նաև շատ լավ հնարավորություն է տվել  փորձարկելու  հատուկ հանդերձանքը, տեխնիկական միջոցները, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -350 C:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել