Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Նորակոչիկի հետ կապված միջադեպը կդառնա քննության առարկա

Հասարակություն

3 Փետրվարի 2022, 21:03

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է զորամասերից մեկում նորակոչիկի հետ կապված միջադեպի մասին լուրերին։ Ըստ այդմ, նորակոչիկը բռնության է ենթարկվել, ինչի պատճառով դիմել է փախուստի։

Արման Սարգսյանի խոսքով. «Հստակ տեղեկություն կա զորամասն ինքնակամ թողած զինվորի մասին։ Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու: Եթե պարզվի, որ տվյալ բարձրացրած ահազանգը համապատասխանում է իրականությանը, ապա դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում: Վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք տեսել, որ այսպիսի խնդիրներ կան։ Եթե կան, բազմակողմանի, օբեկտիվ ուսումնասիրության առարկա կդառնա նշված հանգամանքը»:

Փոխնախարարի խոսքով իրենց համար ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված հանգամանքները. «Պաշտպանության նախարարից սկսած՝ ամբողջ գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը, և եթե իրական լինի զինվորի նկատմամբ նույնիսկ փոքր բռնության գործադրման փաստ, կտեսնեք դրա հետևանքները: Զինվորն արդեն ներկայացվել է քննության, ամեն ինչ կպարզվի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել