Apple ընկերությունը կարող է վերանայել իր iPhone-ների ապագա գնային քաղաքականությունը միկրոչիպեր արտադրող TSMC-ի պատճառով:
TSMC ընկերությունից հայտարարել են, որ իրենց ներկա արտադրական հզորությունները աշխատում են ամբողջ հզորությամբ. հատկապես գերծանրաբեռնված են նորագույն սերդի միկրոչիպերի հոսքագծերը:
Թայվանական ընկերությունն անցյալ տարի արդեն բարձրացրել էր իր արտադրանքի գները, այդ թվում՝ Apple-ի համար, որն իր միկրո պրոցեսորների մեծ մասն այնտեղ է պատվերում: Մասնագետների կանխատեսումներով՝ 2022թ. Apple-ի մեկ միկրոպրոցեսորի վաճառքի գինը կավելանա մոտ 8-10 տոկոսով, ինչը, ըստ ընկերության ներքին տվյալների, կազդի նաև վերջնական սպառման արտադրանքի գնի վրա։
Այժմ Apple-ը շուկա է ներմուծում նոր սերնդի Bionic Apple A16 մեկ չիպային համակարգը՝ պատրաստված 4 նմ պրոցեսորի տեխնոլոգիայով։ Չիպը հիմք է հանդիսանալու ապագա iPhone 14 սմարթֆոնների ու հետագա մոդելային շարքի համար։