Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է։
Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ հետ առևտուրը կազմել է 10 մլրդ 45.6 մլն դոլար՝ ընդհանուր ապրանքաշրջանառության 41.8%-ը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 4 մլրդ 971.1 մլն դոլարի՝ 34.1%-ի։
Հիմնական անկումը գրանցվել է ՌԴ-ից ներմուծման ծավալներում՝ 62%, իսկ դեպի ՌԴ արտահանման անկումը 9.2% է։