2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ զգալիորեն կրճատվել է։
Արտաքին առևտրի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 3 մլրդ 554.9 մլն դոլար, ինչը Հայաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 35.2%-ն է։ Մինչդեռ 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին այդ ցուցանիշը եղել է 7 մլրդ 679.6 մլն դոլար կամ 43.7%։
Առանձնապես մեծ անկում է արձանագրվել Ռուսաստանի հետ առևտրում․ եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում այն կազմել էր շուրջ 7.5 մլրդ դոլար, ապա 2025-ին կրճատվել է մինչև 3.4 մլրդ դոլար։
Արտահանման ցուցանիշներ
ԵԱՏՄ երկրների շուկաներ Հայաստանի արտահանումը 2025-ի առաջին կիսամյակում նվազել է 5.2 %-ով՝ հասնելով 1.4 մլրդ դոլարի (2024-ին՝ 1.5 մլրդ դոլար)։
Ռուսաստան արտահանումը կրճատվել է 6.2 %-ով և կազմել 1.3 մլրդ դոլար (նախորդ տարի՝ 1.4 մլրդ դոլար)։
Ներմուծման ցուցանիշներ
ԵԱՏՄ-ից ներկրումները նվազել են գրեթե երեք անգամ՝ 64.9%-ով, կազմելով ընդամենը 2.1 մլրդ դոլար։ 2024-ին այդ թիվը եղել էր 6.2 մլրդ դոլար։
Ռուսաստանից ներմուծումները նույնպես զգալիորեն պակասել են՝ 65.5%-ով։ 2025-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 2.1 մլրդ դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 6.1 մլրդ դոլարի փոխարեն։
Ա.Գալոյան