Թվեր

Որքա՞ն գիրք է հրատարակվել Հայաստանում

2024թ. Հայաստանում ավելի շատ գիրք է հրատարակվել, քան՝ դրա նախորդ տարում։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ երկրում հրատարակվել է 1001 գիրք, 92 գրքույկ՝ 490 հզ․ ընդհանուր տպաքանակով։ 2023թ. Հայաստանում հրատարակվել էր 989 գիրք և 111 գրքույկ՝ 501 հզ․ տպաքանակով։

Թողարկված գրքերի ու գրքույկների գերակշիռ մեծամասնությունը հայերեն են։ Ամենաշատը տպագրվել է գեղարվեստական գրականություն՝ 554, ապա, գիտական գրականություն՝ 210։ Այստեղ ամենաշատը հասարակական գիտություններին վերաբերող գրքերն են՝ 162 անուն, երրորդ տեղում բնական գիտություններն են՝ 47։