Հայաստանում վերջին երեք տարում աճ է գրանցվել հյուրանոցային տնտեսությունում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022-24թթ. ավելացել է հյուրանոցների, համարների և ոլորտում աշխատողների թիվը։ Փոխարենը, նվազել է հասույթը։
Հյուրանոցների թիվը 3 տարում աճել է 46%-ով։ Եթե 2022 թվականին Հայաստանում գործել է 1057 հյուրանոցային օբյեկտ, 2024-ին այն հասել է 1540-ի։
Հյուրանոցներում համարների թիվը նույնպես աճել է․ 2022-ին հաշվվել է 10902 համար, իսկ 2024-ին՝ 12243։
Իսկ, ահա, դրանց ընդհանուր հասույթը նվազել է։ Հյուրանոցային տնտեսության ընդհանուր հասույթը 2022-ին կազմել է 55.9 մլրդ դրամ, 2023-ին՝ 68.1 մլրդ դրամ, իսկ 2024-ին՝ 65.8 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2023-ի համեմատ 2024-ին արձանագրվել է շուրջ 3.4% անկում, սակայն այն շարունակում է գերազանցել 2022-ի ցուցանիշը։
