Այս տարվա առաջին հինգ ամսում կտրուկ նվազել է թանկարժեք մետաղների և քարերի արտահանումը ՝ կազմելով նախկին ծավալների միայն 20%-ը։ Սա էական ազդեցություն է ունեցել արտահանման ընդհանուր անկման վրա։
Միաժամանակ, արտահանման հիմնական դրական շարժիչները եղել են սննդամթերքի, կոշիկի, նաև՝ բուսական ծագման արտադրանքի արտահանումը։
Ամենաշատ աճ գրանցած ապրանքներ.
Արտահանում
Փայտ և փայտյա իրեր 1 805.0 2.6x (հազ․ $ 686.6 → 1 805.0)
Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ 35 241.9 աճը՝ 77.5%
Կենդանական և բուսական յուղեր, ճարպեր 500.2 աճը՝ 54.6%
Պատրաստի սննդի արտադրանք 446 302.2 աճը՝ 31.5%
Բուսական ծագման արտադրանք 97 164.3 աճը՝ 34.1%
Ներմուծում
Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ 61 632.4 աճը՝ 32.9%
Պատրաստի սննդի արտադրանք 316 434.5 աճը՝ 32.4%
Կենդանական և բուսական յուղեր, ճարպեր 32 849.3 աճը՝ 32.3%
Սարքեր և ապարատներ 129 564.2 աճը՝ 16.8%
Վերգետնյա, օդային, ջրային տրանսպորտ 461 060.4 աճը՝ 31.9%
Ամենամեծ անկում արձանագրած ապրանքներ.
Արտահանում
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ $1 046 մլն, անկումը՝ - 79.8%
Վերգետնյա, օդային, ջրային տրանսպորտ $33.8 մլն, անկումը՝ - 48.3%
Թուղթ և թղթից իրեր $1.97 մլն, անկումը՝ -32.9%
Մանածագործական իրեր $132.8 մլն, անկումը՝ -15.2%
Ներմուծում
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ $923.6 մլն, անկումը՝ 80.8%
Կաշվի հումք, կաշի, մորթի $14.0 մլն, անկումը՝ 24.5%
Քիմիական արտադրանք $258.1 մլն, անկումը՝ 7.5%։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը