Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ Հայաստանում ուղևորափոխադրումն այս տարի նվազել է 27.3 տոկոսով։
Այս տարվա առաջին չորս ամսում իրականացվել է 50 մլն 910,9 հազար ուղևորափոխադրում։
Նվազել են և երկաթուղային, և ավտոմոբիլային, և էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները, փոխարենը 3%-ով աճել է օդային ուղևորափոխադրումը։
Երկաթուղային ուղևորափոխադրումից օգտվել է 147.8 հազ. մարդ, ավտոմոբիլից՝ 40 մլն 220,3 հազար մարդ, որից 230.1 հազարը՝ տաքսուց։ Օդային տրանսպորտից օգտվել է 1 մլն 474,7 հազար մարդ, իսկ էլեկտրատրանսպորտից՝ 9 մլն 068,1 հազար մարդ։